Сложные слова

светловолосый, белоснежный, мясорубка, рыболов, птицелов, листопад, лесоруб, водопад, луноход, сороконожка,

электробритва, змеелов

Голубоглазый блондин хотел стать рыболовом.

Сероглазая мальчик сел на скамейке.

Беловолосая девушка сдала на красный диплом.

Меня мама поругала за пролитый сок на белоснежную скатерть.

Я боюсь разноцветных шариков

clean – die – enjoy – end – happen – live – open – play – rain – repair – start – stay – want – watch

1. watehed
2. cleaned

3. repaired

4. started

5. happen

6. wanted

7. livend

8. enjoyed

9. rained

10. opened

11. played

12. died

The students of class 8B  (do) a project last week. First the pupils  (choose) what they wanted to do. Then they  (get) information from books and brochures, and they  (talk) to a lot of people. They  (find) some interesting photos in the library. Their teacher  (help) them when they  (ask) her. Then they  (make) a poster and a video and  (tell) the other groups about their project.

Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ

Հարցեր՝
1. Ի՞նչ է Տիեզերքը: Ի՞նչ է աստղը:

Տիեզերքը մեծ անվերջական մութ տարածք է, որտեղ կան բազմաթիվ երկնային մարմիններ՝ աստղեր, լուսիններ, մոլորակներ, սև անցքեր։

Աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են։

2. Ի՞նչ է համաստեղությունը: Թվարկե՛ք մի քանի համաստեղության անուններ:

Անզեն աչքով երևացող աստղերի յուրահատուկ խումբը կոչվում է համաստեղություն։ Օրինակ՝ Մեծ արջ, փոքր արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա։
3. Ո՞րն է երկնքում երևացող ամենապայծառ աստղը:

Ամենապայծառ աստղը Բևեռային Աստղն է, որը չի փոխում իր դիրքը և միշտ ցույց է տալիս դեպի հյուսիս։

Գործնական քերականություն

  1. Կատարի՛ր Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները:

53.Կետերիփոխարենգրի´րտրվածհոմանիշներիցմեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54. Տրվածբառերնըստհոմանիշությանբաժանի´րհինգխմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկոստկշտամբանքմառանկասկած
մնացորդշյուղնախատինքնկուղ
շիվպարսավանքշտեմարանտարակուսանք
թափոնճյուղհանդիմանություներկմտություն
թափթփուկանարգանք
ավելցուկ

55.Սխալկամ ոչտեղինգործածվածբառերըգտի´րևուղղի´ր՝դրանցհոմանիշներըգրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ նայիր, որ շուտ լավանա:

Տարվա վերջում մի անակնկալ էլ կար:

Մատանու ադամանդ գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

Չափման միավորներ

Քննարկվող հարցեր․

1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։

Սանտիմետր, դեցիմետր, մետր, կիլոմետր

2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։

Գրամ, կիլոգրամ, ցենտներ, տոննա

3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։

Վայրկյան, րոպե, ժամ, օր, տարի, դար

4․ Որո՞նք են արագության չափման միավորները։

մ/վ, կմ/ժ

Առաջադրանքներ․

1)

5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով:

50 + 30 = 80 սմ

3 կմ4 մ2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով:

300 + 40 + 2 = 342 դմ

4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով:

4000 + 300 + 5 = 4305 կգ

6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով:

360 + 36 = 396 րոպե

9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով:

54 + 20 = 74 վ

Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։

120 + 6 = 126 ժամ

2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։

1տ = 1 000 000 գր

1 000 000 / 50 = 20 000 անգամ

3) Հաշվե՛ք․                                          

8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ = 8 մ 24 սմ

1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ =  9 կմ 304 մ 30 սմ

1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ = 11տ + 3ց + 34 կգ

8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ =1տ + 17ց + 109կգ

3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ =3 ժ  + 71ր

4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։

10ց 640կգ < 10ց 740կգ

3տ 499 կգ < 3տ500 կգ

8 տ 750 կգ > 8 տ 7 ց

20 դմ 2 սմ > 20 դմ 1 մմ

Չափման միավորներ

Քննարկվող հարցեր․

1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։

Սանտիմետր, դեցիմետր, մետր, կիլոմետր

2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։

Գրամ, կիլոգրամ, ցենտներ, տոննա

3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։

Վայրկյան, րոպե, ժամ, օր, տարի, դար

4․ Որո՞նք են արագության չափման միավորները։

մ/վ, կմ/ժ

Անտառում

  1.  Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը  գրավոր պատմի՛ր (արձակի փոխադրիր)։
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային: Կտոր-կտոր ամպերը ցվրված էին։

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: Տարբեր ցածր ձայներ կային անտառում։

գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Քամին ծառերը շարժում էր, ոնց որ երեխային օրօրեր։

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:Ջրի կաթիլը կաթաց սնկի վրա, սունկը փայլեց։

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ինձ դուր եկավ այն տունը երբ նկարագրվում էր ճանապարհը, շշուկները, այդ խոնավ բուրմունքները։
  2. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
  3. Գրի՛ր կապույտ-երկնագույն, մշուշ-մառախուղ, կածան-ճանապարհ, եղյամ-ցող, հողմ-ուժեղ քամի, որսկան-որսորդ  բառերի հոմանիշները

Ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում՝ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։ ջուրը գոլոշիանում է, օդ է դառնում և բարձրանում վերև, դառնում ամպ։
  2. Ըստ ուսումնական նյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ: Կենդանի բնություն՝ մարդը,բույսերը,կենդանիները,կենդանի օրգանիզմները ։ Անկենդան բնություն՝ Արեգակ, լուսին ,աստղեր,գրիչ,քանոն,բաժակ և այլն։

Բնության ուսումնասիրման մեթոդները. դիտում, փորձ, չափում

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։

Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին։
Երբ ջուրը սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունը դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազ­դեցությունը մարդու առողջության վրա:
Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանակական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները: Բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
  2. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ: Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները:Մարմինները տաքանալիս ընդարձակվում են,բույսերն առանց ջրի չորանում են,գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
  3. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք:
  4. Նկարագրեք որևէ փորձ։ Կարտոֆիլը կիսում ենք 2 մասի և վրան լցնում ենք յոդը և տեսնում ենք, որ կարտոֆիլը կապտում է։
  5. Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները երկարության-Մետր կիլոմետր ,ժամանակի- Րոպե,ժամ , զանգվածի-կիլոգրամ

Նյութերի երեք հիմնական վիճակները

Առաջադրանք 1
Թվարկե՛ք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ – Ոսկի շաքար կավիճ

բ) հեղուկ – Հյութ ,կաթ,նավթ,բուսական յուղ

գ) գազային – Թթվածին, ջրածին,ածղաթթու գազ

Առաջադրանք 2
Թվարկե՛ք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։ Փայտ, ապակի,երկաթ,արծաթ, պլաստմասսա ,պղինձ։

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ:

պինդ —  պղինձ, ոսկի, ապակի ,փայտ, պողպատ, արծաթ:

հեղուկ  — ջուր , կաթ, նավթ,

գազային—  թթվածին , գոլորշի, ջրածին