Հունվարյան ճամբար

Բարև ընկեր։ Այսօր ես ուզում եմ քեզ պատմել թե ինչպես անցավ hունվար ամիսն իմ դպրոցում։ Ամբողջ ամսվա ընթացքում մենք ծավալեցին հետաքրքիր և ուսուցողական գործունեություն։ Գնացինք ճամփորդությունների, մասնակցեցինք ծեսերի, խաղացինք ձներով և դդումներով, մասնակցեցինք մարզական միջոցառումների և հանձնեցինք ստուգատես։ Հունվարյան ճամբարը մեզ տվեց նոր գիտելիքներ, փորձ և թողեց վառ հիշողություններ։

Ճամփորդապատում

Մենք գնացել էինք Սևաբերդ, այնտեղ ձյունը իմ հասակին էր, և ես քիչ էր մնում ձյան մեջ խորտակվեի։ Մենք

ուզում էինք սահնակ քշել, բայց եթե մենք ընկնեինք ձների մեջ սանակը կխորտակվեր։ Մենք բերել էինք

փուչիկներ, որոնցով կարելի էր ձյան վրայով սղալ, բայց մենք չսղացինք։ Մենք շատ խաղացինք, վազվզեցինք և լավ ժամանակ անցկացրինք։

Իմ տարվա ամփոփում

Ես սովորում եմ երրորդ դասարանում։ Երրորդ դասարանում ես սովորել եմ օգտվել իմ բլոգից, մասնակցել եմ շախմատի օլիպիադայի և զբաղեցրել եմ վեցերորդ տեղը։Մաթեմատիկայից սովորել եմ սյունակաձև աղյուսակը,գիտեմ բազմապատկման աղյուսակը,հեշտությամբ լուծում եմ տրամաբանական խնդիրները։Մայրենիից սովորել եմ ավելի վարժ գրել ու կարդալ։Սովորել եմ ավելի խելացի միտքս արտահայտել։Ծանոթացել եմ Կոմիտասի,Աթաբեկ Խնկոյանի,Մարտիրոս Սարյանի,Մխիթար Սեբաստացու կյանքի հետ։Անգլերենից սովորել եմ հաշվել թվերը մինչև հարյուրը։Կարողանում եմ կարդալ և կատարել թարգմանություն։Ռուսերենից սովորել եմ կարդալ,գրել։Կարողանում եմ շեշտադրել բառերը և գտնել բառի բաց թողնված տառերը։

Նոր տարին ու ես

Բարև ընկեր։ Պատմեմ քեզ իմ ամանորի մասին։ Նոր տարին ես դիմավորեցի տատիկիս տանը, մայրիկիս, քույրիկիս ու մորաքրոջս հետ։ Մենք ամանորյա տոնական ուտեստներ չենք պատրաստել, որովհետև մեզ համար նոր տարին մինիմալ նյութական և մաքսիմալ հոգևոր տոն է։ Ամանորը մեր անցյալ տարին վերաիմաստավորելու, գալիքին հավատով նայելու և ուժերը կենտրոնացնելու փոքրիկ առիթ է։ Եվ իհարկե Ձմեռ պապիկի հետ կոնտակտի միջոց, երբ ըստ ստացած նվերների ես ու քույրիկս հասկանում ենք թե ինչքան լավ կամ վատ ենք մեզ պահել։ Հունվարի մեկին մենք գնացինք մայրիկիս աշխատայր և քսանչորս ժամ անցկացրեցինք Զվարթնոց օդանավակայանում։ Հետո հայրիկի հետ գնացինք Ջրվեժի արգելանոց,խաղացինք ձնագնդիկ և պատրաստեցինք ձնեմարդ։ Երեկոները կարդում էինք Ձմեռ պապիկի նվիրած գրքերն ու մի քիչ քննարկելուց հետո քնում։ Ես արձակուրդների ընթացքում սովորեցի խաղալ Մոնոպոլիս, ինձ այդ խաղը շատ դուր եկավ և ես հաճախ խաղում էի։ Այսօր արձակուրդի վերջին օրն է, և ես հազիվ հասա տուն իմ համակարգչին, որ ուշացումով կիսվեմ քեզ հետ իմ տպավորություններով։ Հիմա պիտի արագ հավաքվեմ, որ հասցնեմ գնալ կինոթատրոն։ Կներե՜ս, որ մի քիչ ուշ-ուշ եմ հայտնվում, այս տարի որոշել եմ ուղղել դա։ Քեզ լավ նայիր, ընկեր։ Մինչ