Դու այն ես ինչ դու կարդում ես

Բայց ես աշխարհի ամենասուտասան մարդը չեմ, մտածեցի ես երբ բացեցի Բարոն Մյունհաուզենի հեքիաթների գիրքը։ Ես ընդհանրապես սուտ չեմ խոսում, որովհետև սուտ խոսելու համար պետք է անընդհատ հիշել թե ում ինչ ես ասել, իսկ ես դա համարում եմ անիմաստ։ Բայց երբ սուտը հետաքրքիր ու արկածային հեքիաթ է դառնում այ դա հետաքրքիր է։ Ես մեծ սիրով կարդացի այս ամառ Բարոն Մյունհաուզենի հեքիաթներից մի քանիսը։ Բարոն Մյունհաուզենը աշխարհի ամենասուտասան մարդն էր, նա պատմում էր իր ստերը և նրան դա շատ էր դուր գալիս։ Դրանք այնքան անհավանական ու կախարդական էին, որ ինձ տարան նրա երևակայական աշխարհ։ Ես հեքիաթի մարդկանց նման բերանս բաց ու շունչս պահած սպասում էի շարունակությանն ու անհամբեր կարդում ամեն տողը։ Բարոն Մյունհաուզենը ինձ սովորեցրեց, որ ինչքան էլ հետաքրքիր ու զվարճալի ու յուրահատուկ լինի սուտը, այն գեղեցիկ է և հետաքրքիր միայն երբ հեքիաթի մեջ է։ 

Բացի դա ես նաև կարդում եմ հիմա «Փոքրիկ Իշխանը» և շատ սիրեցի նաև Էքզյուպերիին։ Ու սպասում եմ, որ տեսնեմ թե ինչ կլինի Փոքրիկ Իշխանի և մարդկային կյանք նրա ճամփորդության վերջում։

Ամառ, արև, Սևան

Բարև, սիրելի ընթերցող։ Այս ամառ ես եղա շատ բարի մի ճամբարում, ուր ձեռք բերեցի նոր ընկերներ, օգտակար սովորություններ և գիտելիքներ։ Ավելի լավ ճանաչեցի Սևանը, սիրեցի այն ու մի քիչ մոտ եղա մեր հայրենի բնությանը։ Սա իմ կյանքի առաջին ճամբարն էր, և հիմա հաստատ գիտեմ, որ՝ ոչ վերջինը։