Զատիկ


 Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Զատկի ուտեստներ

Ձեր տոնական սեղանից պետք է անպակաս լինի նաեւ կարմիր գինին, որով էլ պետք է շնորհավորել միմյանց։

Զատիկը գարնանային տոն է, իսկ գարունը հարուստ է բույսերով եւ բանջարեղենով։ Կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրները՝ համեմված սոխով, ձվով եւ այլ բաղադրամասերով, պետք է պարտադիր տեղ գտնեն ձեր սեղանին։

Հաջորդը չրերով կամ չամիչով բրնձի փլավն է։ Շատերը փլավը պատրաստելիս օգտագործում են նաեւ լավաշ և ձու, որով պատում են փլավի հատակը։

Առաջին տեղում, իհարկե, խաշած եւ ներկված ձուն է, որն իր մեջ խորհուրդ ունի։ Ձուն խորհդանշում է Երկիր մոլորակը, իսկ կարմիրը՝ մադկության համար Հիսուսի թափված արյունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *