Լավ է կույր աչքով, քան կույր սրտով

Երկու քույր ապրում էին մի տանը։ Նրանց ծնողները այդքան էլ հարուստ չէին,երկուսն էլ հիվանդ։ Փոքր քույրը ամեն ինչ անում էր ծնողների համար, մեծ քույրը մենակ դժգոհում։ Մեծ քույրը կույր էր։ Օրերից մի օր մայրիկը իրեն շատ վատ է զգում, աչքերը բացելուց հետո տեսնում է որ նա հիվանդանոցում է։ Փոքր քույրը ամեն ինչ անում է, որ մայրը ապաքինվի, մեծ քույրը՝կույր լինելով մտածում է որ նրան խաբում են և ոչինչ չի անում։ Մայրը ապաքինվում է փոքր քրոջ օգնությամբ, մեծ քույրը հասկանում է որ նրան չեն խաբել գնում ասում է․

-Մամ, պապ, քույրիկ, կներեք, ես չէի մտածում, որ սենց բան կլինի, էլ չեմ անի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *